«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի խաղացող Ժերար Պիկեն թվիթերյան իր էջում փոքրիկ Միլանի լուսանկարն է տեղադրել, որտեղ փոքրիկը Nike-ի մարզակոշիկներով է: Գրում է Daily Mail պարբերականը:
Փոքրիկի կոշիկների վրա գրված է իր անունը, իսկ լուսանկարի տակ Պիկեն գրել է` «Միլանի ոտքերը»:
Կոլումբիացի երգչուհի Շակիրան իր պաշտոնական էջում գրել է.
«Ինչպես իր հայրը, փոքրիկ Միլանը ի ծնե դարձել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի անդամ»: