Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկար սպասված հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին Վիենայում: Ինչ-որ մի փաստաթուղթ չստորագրվեց: Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հետագայում: Այս հանդիպման արդյունքները «Эхо Кавказа» գործակալությունում հրապարակված հոդվածում փորձել է վերլուծել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Սենսացիա տեղի չունեցավ: Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագետ-միջնորդների լավատեսական հռետորության, Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Ալիև Սարգսյան հանդիպման արդյունքները մեծ տպավորություն չեն թողնում: Սակայն եթե մի կողմ դնենք հռետորությունը և ակնկալիքները, ապա Հայաստանի և Ադրբեջանի վիենական հանդիպումը չնայած որևէ զգալի ձեռքբերումների բացակայության պետք չէ վերաբերվել որպես անցումային իրադարձություն:

Վիենայում կովկասյան երկու հանրապետության ղեկավարները հանդիպեցին 18-րդ անգամ, եթե հաշվել 2008 թվականից հայ ղեկավարի պաշտոնին նշանակվելուց հետո: Սակայն մինչև նոյեմբերի 19-ը Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանի հանդիպումները տեղի չէին ունեցել շուրջ մեկ տարի և տաս ամիս: Վերջին անգամ նրանց ուղիները խաչվել էին Սոչիում 2012 թվականի հունվարին եռակողմ գագաթնաժողովի ժամանակ, որտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հեռանկարները քննարկվեցին Ռուսաստանի նախագահի հետ: Ընդ որում այդ հանդիպումը նույնպես դժվար է համարել արդյունավետ:

Սոչիի հանդիպումից հետո դիվանագիտությունը իր տեղը զիջեց ռազմական հռետորությանը և կոշտ հայտարարություններին: Այս շրջանում ամենակարևոր իրադարձությունը սկանդալային պատմությունն էր կապված Ռամիլ Սաֆարովի հետ: Իրենց բացասական ազդեցությունը ունեցան նաև ընտրարշավները կովկասյան երկու հանրապետությունում, որտեղ «հարյենասիրական թեման» առաջնահերթայիններից մեկն էր:

Այսպիսով Վիենայում հանդիպումը ընդհատեց երկար ձգված ընդմիջումը: Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը «վերադարձի շարժում» ցուցաբերեց: Եվ դա զգուշավոր լավատեսության առիթ է տալիս: Սակայն այն որ այդ շարժումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ ոչ մեկ չի կարող երաշխիք ունենալ: Այդպիսի պնդման համար կա մի քանի պատճառ: Առաջինը Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպման և Սաֆարովի դեպքի միջև ընկած ժամանակահատվածում Բաքվի և Երևանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Ադրբեջանը պահանջում է իր տարածքային ամբողջականության վերականգնում, իսկ Հայաստանը շեշտը դնում է Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի անվտանգության և ինքնորոշման վրա: Երկու պետության ազգային էլիտաների հիմնական դրույթները չեն փոխվել: Հակառակը հակամարտող հռետորությունը նրանց դիրքերը ամրապնդել է:

Երկրորդը չի կարելի ասել, որ Մինսկի խմբի համանախագահների մոտ առաջացել են ինչ-որ նոր գաղափարներ:

Ներկայում Լեռնային Ղարաբաղի կարգավորման խաղաղ գործընթացում մեծ ակտիվություն են ցուցաբերում ամերիկացիները: Դրա վառ օրինակ է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անմիջական մասնակցությունը Վիենայի հանդիպման նախապատրաստական աշխատանքներին: Մոսկվան և Փարիզը այսօր երկրորդ պլան են տեղափոխվել: Չնայած առաջնորդների այսպիսի հաջորդականություն արտահայտվել է նաև նախկինում: 2008-2012 թվականի սկիզբ առաջին գծում Կրեմլն էր, ով բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից ապահովում էր նաև եռակողմ գագաթնաժողովներ(Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան): Խաղաղ գործընթացի լճացման փուլ մտնելու ժամանակ առաջին պլան դուրս եկան Փարիզը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում անհրաժեշտ էր ապացուցել, որ Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը անհանգստացնում է իրեն իր նախորդի Նիկոլա Սարկոզիի նման հավասարապես: Օլանդը 2012 թվականի սեպտեմբերին իր դերը խաղաց «Սաֆարովի գործից» հետո լարվածությունը նվազեցնելու հարցում: Այս տարի իրենց ակտիվությունն են փորձում ցուցադրել ամերիկացիները, ում աֆղանական անորոշ ապագայի և Մերձավոր Արևելքի խնդիրներին զուգահեռ անհրաժեշտ է ունենալ իր «հաջողության պատմությունը»: Եվ այս դեպքում ոչ ԵՄ, ոչ Ռուսաստանը այսպիսի հաջողության դեմ չեն:

Սակայն վերոնշյալ խնդիրների լուծման բացակայության դեպքում խաղաղ գործընթացի հաջող ընթացքի մասին հնարավոր չէ խոսել: Այդ պատճառով փաստացիորեն միակ ձեռքբերումը կարելի է համարել նախագահների` բանակցություններին վերադառնալն է: Այն առնվազն կհավասարակշռի ռազմական հռետությունը, որը ամենայն հավանականությամբ Վիենայի հանդիպումից հետո ոչ մի տեղ չի անհետանա: