Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Ստավրոպոլ երկրամասի Կոչուբեևսկի շրջանի Կազմինսկի գյուղի բնակիչ 58-ամյա բնակիչի նկատմամբ, ով կասկածվում է իր հարազատ երեխային սպանության մեջ: Այս մասին Интерфакс գործակալությանը հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Ստավրոպոլ երկրապաս քննչական վարչությունը:
Քննիչների վարկածով ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին տղամարդը ընդունել է իր 25 ամյա կողակցուհու ծննդաբերությունը:

«Այնուհետև կասկածյալը նորածին կենդանի աղջկան տեղադրել է պլաստիկ փաթեթի մեջ և կենդանի թաղել ճանապարհի վրա տնից 300 մետր հեռավորության վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 105-րդ հոդվածի երկրորդ մասով, նա ձերբակալված է, դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն: