Ըստ էության, ՀՀ-ի սահմանները Ռուսաստանի ռազմաքաղաքական սահմաններ էին, որոնք ապահովում էին Ռուսաստանի և Ռուսաստանին ենթակա ՀԱՊԿ կառույցի միջոցով, իրականում դա Ռուսաստանն էր: Քաղաքագետ Դավիթ Շահնազարյանն այսպիսի կարծիք հայտնեց` հավելելով, որ արտախորհրդարանական ուժեր, որոնք նույնպես ծառայում են Ռուսաստանին և կառավարվում Քոչարյանի կողմից, փորձում են խորհրդարանից դուրս Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը քննարկել:
«Սերժ Սարգսյանի սկսած գործընթացը ոչնչացնում է մեր ինքնիշխանությունն ու պետականությունը: Այսօր ՀՀ-ի անվտանգության միակ սպառնալիքը Ռուսաստանի վարած քաղաքականությունն է: Ռուսաստանն իր նոր կայսերական քաղաքականությամբ այդ սահմաններին տալիս է նոր որակով ռազմաքաղաքական սահմաններ, որոնք նաև տնտեսական ու մշակութային են: Ռուսաստանը երբեք չի հարգել մեր պետականությունն ու ինքնիշխանությունը: Ռուսաստանը միշտ եղել է կմնա կայսրություն: Սա իմ տեսակետը չէ, սա հրապարակային հայտարարել է Ռուսաստանի ներկայիս նախագահ Պուտինը»,- ասաց Շահնազարյանը` հավելելով, որ ներկայիս քաղաքական համակարգն ի վիճակի չէ պահպանելու ոչ միայն մեր անկախությունն ու ինքնիշխանությունն, այլև մեր արժանապատվությունը:
Շահնազարյանն անդրադարձավ նաև քաղբանտարկյալների հարցին` նշելով, որ ինչ տեղի է ունենում դերասան Վարդան Պետրոսյանի հետ քաղաքական հետապնդում է:
«Տեղի է ունեցել ահավոր դժբախտություն, եղել են զոհեր, բայց դա եղել է դժբախտ պատահար: Եվ խափանման միջոց կալանք ընտրելը խոսում է այս իշխանությունների որակի մասին: Դա բռնություն է հատուկ բռնությամբ: Ի՞նչն էր խանգարում, որպեսզի խափանման միջոցը լիներ ուղղակի չբացակայելու ստորագրությունը: Որևէ տրամաբանություն այստեղ չկա. դա բռնություն է, մանավանդ որևէ հիմք չկա կարծելու, որ Վարդան Պետրոսյանը պետք է թաքնվի քննությունից կամ խանգարի քննությանը: Մյուսը` Շանթ Հարությունյանը և նրա հետ կալանավորվածները. դա բացահայտ քաղաքական հետապնդում է: Ես մեղադրում եմ իշխանությւոններին, որոնք չեն կանխել գործողությունները, որոնք պարտավոր էին կանխել, դա եղել է քաղաքկան որոշում նրանց կողմից»,- նշեց Շահնազարյանը` հավելելով, որ դա իսկապես քաղաքական հետապնդում է, և նրանք բոլորն էլ քաղբանտարկյալներ են, քանի որ, ըստ Շահնազարյանի, նրանց պայքարն իրենց մեթոդներով ուղղված էր Ռուսաստանի կողմից Հայաստանի զավթմանը:
Նա նաև նշեց քաղբանտարկյալ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հարցը, ում անձամբ շատ լավ ճանաչում է, ում գնահատեց` որպես բարձր որակներով սպայի և ով ծառայել է իր ենթակայության տակ: Շահնազարյանի փոխանցմամբ, գնդապետը մատուցել է անուրանալի ծառայություններ ինչպես Արցախին, այնպես էլ հայոց պետականությանը:
«Եթե նամն անձնավորությանը նույնպես կալանավորում են մինչև դատը, դա խոսում է միայն քաղաքական հետապնդման մասին, քանի որ այդ անձնավորությունը Հայաստանի պետականությանը մատուցել է անուրանալի ծառայություններ: Եթե նման ծառայություններ մատուցած լիներ քրեաօլիգարխիկ այս համակարգին, ապա վստահ եմ, որ նա հիմա բանտարկված չէր լինի: Մի´ անհանգստացեք, համոզված եղեք, որ քաղբանտարկյալների թիվ շուտով կսկսի մեծ թափով աճել Հայաստանում»,- իր խոսքում նշեց Շահնազարյան