Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասամ նահանգի Լաքհիմփուր շրջանում ոստիկանությունը հետաքննում է սպանությամբ ուղեկցված գազանաբար բռնաբարության հերթական դեպքը: Կնոջը նվաստացրել են անմիջապես մոտոտաքսիում: Այնուհետև նրանք հանել են զոհի աչքերը և դուրս շպրտել տաքսիից` թողնելով մահանալ ստացված վերքերից:
Ոստիկանության տվյալներով ուրբաթ օրը տուժածը տաքսի է վերցրել իր վեց տարեկան երեխային դպրոցից բերելու համար: Աղջիկը սովորում է Բոդինադիում Լաքհիմփուրից 14 կմ հեռավորության վրա: Հայտնում է Zeenews-ը:
Հայտնվելով տաքսիում չորս տղամարդու հետ` երիտասարդ կինը բռնաբարության է ենթարկվել վերջիններիս կողմից: Այնուհետև տղամարդիկ հանել են տուժածի աչքերը և ծեծի ենթարկել: Ուղևորուհին ստացել է գլխի և վզի վնասվածքներ, ինչից հետո նրան դուրս են շպրտել ավտոմեքենայից ճանապարհի վրա Բոգինադիում ոստիկանական բաժանմունքից 50 մետր հեռավորության վրա:
Տուժածին ուղարկել են տեղի հիվանդանոց, այնուհետև տեղափոխել Գուվահաթի քաղաքի բժշկական քոլեջին կից հիվանդանոց, սակայն տուժածին փրկել այդպես էլ չի հաջողվել:
Այս հանցագործությունը մեծ բողոքի ալիք է առաջացրել տեղի բնակչության մոտ: Արդեն երկուշաբթի օրը ցուցարարները փակել են N52 դաշնայիւն փողոցը: Ակցիայի մասնակիցները տարել են զոհի մարմինը և պահանջել են գտնել և պատժել բռնաբարողներին և մարդասպաններին:
Միաժամանակ ոստիկանությունը արդեն ձերբակալել է երկու կասկածյալի: