Փետրվարի 24-ին Աբովյան քաղաքում` Սարալանջ թաղամասի թիվ 6 դպրոցի բակում տեղադրված «տուռնիկից» երիտասարդ տղա է կախվել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը` ավելացնելով, որ ոստիկանությունը պարզել է, որ ինքնասպան եղած տղան Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Հ.Հ.-ն է:

Քաղաքի բնակիչների ասելով` տղայի ինքնասպանության պատճառը մեկ այլ տղայի` 20-ամյա Ս. Ս.-ին, սիրահարված լինելն է եղել, ում «odnoklassniki.ru»-ով նամակներ է գրել և հանդիպելու ցանկություն հայտնել, ինչը մերժվել է:

Թերթը գրում է, որ քննչական մարմինը հայտնաբերել է նաև ինքնասպան եղածի համակարգիչն ու պարզել, որ ինքնասպանություն գործելուց առաջ էլ նա նամակ է գրել, որ դիմելու է այդ ծայրահեղ քայլին: