168am-ը գրում է. Այսօր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագիրը ներկայացման ժամանակ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանն ու Հրանտ Բագրատյանը վիճեցին: Ելույթի ժամանակ Բագրատյանը, խոսելով ճանապարաշինարարության մասին, կոչ արեց ՎՊ-ին ուսումնասիրել նաև այս ոլորտը՝ համարելով, որ այստեղ կան կոռուպցիոն լուրջ ռիսկեր: Նա որպես օրինակ բերեց Վազաշեն-Պառավաքար ճանապարհը՝ նշելով, թե այն տանում է դեպի Ադրբեջան ու գտնվում է կրակոցների տակ:
Բայց Խոսրով Հարությունյանը չհամաձայնեց և ընդհատելով Բագրատյանին` ասաց. «Ես էլ եմ էդ ճանապարհներով գնում, բայց ես չեմ հանդիպել մի ճանապարհ, որ ինձ տանի ուղիղ Ադրբեջան: Չեմ հանդիպել նման բան՝ շրջանցող շատ ճանապարհներ կան՝ դրանք որակյալ են, թե որակյալ չեն, այլ հարց է բայց չկան նման ճանապարհներ»: Բագրատյանն էլ զայրացավ. «Հիմա կթողե՞ք խոսեմ: Չեմ հասկանում՝ Ձեր նպատակը գալ ինձ էստեղ հակաճառե՞լն է»,- դիմելով Խոսրով Հարությունյանին ասաց նա, ապա շարունակեց. «Վազաշեն-Պառավաքար տանող ճանապարհը անցնում է Ադրբեջանին կից սահմանով: Մենք ուղղակի հրաձգային կրակի տակ ենք այստեղ: Կարելի՞ է, որ ՎՊ-ն սա ուսումնասիրի: Հարյուրավոր միլիոններ ենք ծախսում, ճանապարհը փչանում է, բերում վերանորոգում են, էլի գլորվում է, ասենք Մեղրիի ճանապարհը, մաշվում է, գլորվում-գնում է, էլի բերում ասֆալտապատում ենք»:
Մանրամասները՝ այստեղ: