«Սիրելի հայրենակիցներ Արմավիրը հավատաց մեր ժողովրդի, մեր քաղաքի, մեր պետության հաղթանակին: Այդ հաղթանակը, ոչ մեկը մեր ձեռքից չի խլելու»,Այսօր այսպես սկսեց իր խոսքը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհննիսյանը Արմավիրի մազրկենտրոն Արմավիր քաղաքում հանդիպելով բազմաթիվ քաղաքացիների հետ:
«Ես ամենահամեստ մարդն եմ ձեր առջև և մինչև վերջ լինելու եմ հաշվետու», հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, որ իրենց հաղթանաը առանց «զադնի սկորոստի» տանելու են առաջ:
Նա արմավիրցիներին ասաց, որ իրենց քաղաքը ոչ մեկի սեփականությունը չէ և ով խախտեց ընտրական օրենսգիրքը, ով թալանեց, ով վախեցրեց ինքը պատասխան է տալու ։
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել և ինքը պահանջում է ինչպես նաև Արմավիրի ավագանու և մարզպետի հրաժարականները: Հովհաննիսյանը ասաց, որ վաղը պետք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը պահանջեն:
«Մեր երեխաների ապագան իրավունքի Արմավիրն է: Կեցցե արմավիր, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, պատրաստվեք երկարատև պայքարին և հաղթանակը մերն է լինելու», հայտարարեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն 2-րդ տեղը զբաղեցրած նախագահի թեկնածուն:
Հիշեցնենք, որ այսօր «Ժառանգության» առաջնորդը հետևյալ ժամային գրաֆիկով կլինի մի շարք հավայնքներում
Մեծամոր 11:45
Էջմիածին 12:30
Մասիս 13:30
Արտաշատ 14:30
Արարատ 15:30
Սուրենավան 16:30
Արենի 17:30
Եղեգնաձոր 18:15
Վայք 19:00