ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց երեկվա իր առաջարկության ճակատագրով:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրավիրեն Ազգային Ժողով և քննարկեն Հայաստանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու խնդիրները: 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ երեկվանից սկսվել են քննարկումները և այսօր հավանաբար կխոսեն ձևաչափի մասին: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ իր առաջարկը օրակարգում կներառեն և կքննարկեն:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ անկախ քվերակության դրված հարցի բովանդակությունից, ինքը դեմ է քվեարկելու:

«Դեմ եմ քվեարկելու, որովհետև կարծում եմ, քվեարկության դրված իրավիճակի հետ կապ չունեցող հարցերը, ցածրացնում են ԱԺ-ի առանց այդ էլ ցածր վարկանիշը»,-իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը: