«Հրապարակ» թերթը զրուցել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված.

- Պարոն Ցոլակյան, ո՞րն էր վարչապետի այցի նպատակը։

- Շենքեր ունենք ահագին՝ պետական գույքին պատկանող, հիմնարկներ ունենք, որ պետք է տեղավորենք, չափերն էինք նայում, որ հարցերը կարգավորենք։

-Գյումրիում տեղեկություններ են տարածվել, որ մի քանի կառույցների վերաբերյալ քննարկում եք ռուսական կողմին հանձնելու հարցը։ Գուցե հենց այդ կառույցնե՞րն եք ուսումնասիրել։

- Չկա նման բան։

- Երևանում Պուտինի այցին ընդառաջ արդեն բողոքի ակցիաներ են կազմակերպվում, դժգոհում են հատկապես Մաքսային միությանն անդամակցության մեր ղեկավարության որոշման դեմ, ի՞նչ տրամադրություններ կան Գյումրիում, և ինչպե՞ս եք այդտեղ պատրաստվում դիմավորել ՌԴ նախագահին։

- Մենք ոչ մի բան չենք անում, ճիշտն ասած՝ այստեղ չենք կազմակերպել նման ակցիաներ (ծիծաղում է)։

- Հակառա՞կն եք կազմակերպում, այսինքն՝ մեծ շուքով ընդունելություն։

- Նորմալ, փորձելու ենք, որ ամեն ինչ նորմալ լինի, առանձնապես մեծ բաների հետևից չենք ընկնելու, սովորական, բարձրաստիճան պաշտոնյա է, այլ երկրի ղեկավար, պետք է նորմալ ընդունենք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։