Նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործ նախարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«

Քիչ առաջ ավարտվեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ պետությունների ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ իմ կողմից նախաձեռնված հանդիպումների շարքից առաջինը` զրոյց ունեցա Չինաստանի դեսպանի հետ: Համոզմունքս հայտնեցի այն մասին, որ Հայաստանը կանգնած է լուրջ և, հավանաբար, տևական քաղաքական ճգնաժամի շեմին, կապված անցած նախագահական ընտրությունների զանգվածային կեղծման հետ:Հաջորդ հանդիպումս քիչ անց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ է լինելու»: