Վրաստանի ԱԳՆ նախարար Մայա Փանջիկիձեն համոզված է, որ գալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ ոչ մեկ չի խոչընդոտի Վրաստանի ներկայացուցիչներին վավերացնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ 2014 թվականին այն կստորագրվի:
«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու Վիլյնուսում նոյեմբերի 28-29-ը, ծրագրվում է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացումը: Դիվանագիտական պրակտիկայում սա նշանակում է միջազգային պայմանագրի նախնական ստորագրում անձանց կողմից, որոնք մասնակցել են դրա մշակմանը, նախնական համաձայնության հաստատմանը:
«Մեր պատվիրակությունը ուղևորվում է Վիլյնուս և վավերացմանը ոչինչ չի խոչընդոտի»,- հայտարարել է Փանջեկիձեն «Рустави-2» հեռուստաալիքի եթերում և ավելացրել է, որ մինչև համաձայնագրի վերջնական ստորագրումը պահանջվում է լուծել բազմաթիվ տեխնիկական խնդիրներ:
«Վրաստանը ամեն ինչ կանի բոլոր պարտավորությունները կատարելու համար, իսկ ԵՄ-ն իր հերթին կկատարի իրենը,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը և ավելացրել,- Ես բացարձակ համոզված եմ, որ ինչ էլ տեղի ունենա այս ընթացքում, մենք անպայման կստորագրենք համաձայնագիրը 2014 թվականի սեպտեմբերին»: