«Մենք» երիտասարդական շարժման ակտիվիստները նոյեմբերի վեցից սկսած ստորագրահավաքներ են անցկացնում «Կիրովի» անվան մանկական այգում, որպեսզի այգին ազատեն տրանսվիստիտներին: Շարժման ակտիվիստներն ամեն օր որոշել էին գիշերել այգում և վախեցնել տրանսվիստներին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում շարժման համանախագահ Սևան Աղաջանյանը նշեց, որ սկսել են սպառնալիքներ հնչել թե տրանսվիստիտների, թե տարբեր քաղաքական գործիչների կողմից:
«Տրանսվիստիտները չգիտեմ որտեղից ճշտեցին իմ հեռախոսահամարը և զանգահարեցին սկսեցին սպառնալ: Կարաբինա անունով տրանսվիստիտը զանգեց, սպառնաց սկզբից ոտերդ ջարդել կտամ, նենց կանեմ Հայաստանից կփախնես ու այլ նման բաներ: Նրանք ասեցին, որ հենց այգում շքերթ կկազմակերպեն, հետո եթե բախում լինի, կասեմ ոստիկաններին, որ դու ես հրահրող ու քեզ կձերբակալեն կամ նկարները տարածելու համար բարոյական փոխհատուցում կստանամ», - նշեց Սևանը:
Ակտիվիստը նշեց, որ վերջերս հրապարակել էր քաղաքապետարանի շենքին հենված մի տրանսվիստիտի նկար, որը հենց տրանսվիստիտների շրջանում մեծ իրարանցում է առաջացրել: Սակայն, բանախոսի խոսքերով, սպառնողներից մեկն էլ քաղաքապետարանի աշխատակից Անդրանիկ Մարտիրոսյանն է, ով անընդհատ սպառնում է ֆեյսբուքով և տարատեսակ բաներ գրում: «Աշխատակիցը ասելա ինչ օֆիս մօֆիս ունես փակել կտամ, դու չգիտես ում հետ գործ ունես», - նշեց նա, հավելելով, որ վերջիններիս զայրացրել է քաղաքապետարանի ֆոնին արված տրանսվիստիտի նկարը:
Սևան Աղաջանյանը լրագրողներին տրամադրեց տրանսվիստիտների նկարներից մի քանիսը: Նկարները` ստորև: