a1plus-ը գրում է. Այսօր զավեշտալի քննարկում տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում։ Այս անգամ եւս հիմնական բանավիճողը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էր։ Նրա եւ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի միջեւ երկար բանավեճ սկսվեց երաշխիքային հիմնադրամների հարցի քննարկման ժամանակ։
Նշենք, որ 2014 հունվարի 1-ից պարտադիր կուտակային համակարգի անցնելու դեպքում երաշխիքային հիմնադրամները պետք է ապահովեն գումարների անվտանգությունը, այսինքն՝ ֆոնդերի կառավարիչների հնարավոր սննկացման կամ խնդիրների դեպքում նրանք պետք է վերադարձնեն քաղաքացիների գումարները։ Այդ նպատակով ֆոնդերի կառավարիչները պետք է տարեկան մուծեն որոշակի շահութահարկ։ Հենց այս կետին էր դեմ Հրանտ Բագրատյանը։ Նա բանավեճի մեջ մտավ Այվազյանի հետ՝ փորձելով ապացուցել իր իրավացիությունը։
Մանրամասները` այստեղ: