Անտակտությունները ոչ մի այլ ոլորտում այնքան վտանգավոր չեն, որքան քաղաքականության մեջ, որտեղ մի սխալ բառը կարող է ազգերի միջև հակամարտությունների պատճառ դառնալ: Այնուամենայնիվ, շատ քաղաքական գործիչներ մինչ օրս էլ շարունակում են իրենց սայթաքումներ ու անտակտություններ թույլ տալ: Դուք կհամոզվեք դրանում` կարդալով ստորև ներկայացվող օրինակները:
Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը փսխում է Ճապոնիայի վարչապետի վրա
Ջիմի Կարտերի` լեհերի հանդեպ տածած տռփանքը
1977 թ.-ին Լեհաստան կատարած այցի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ Կարտերն ասաց, որ ինքն ուզում է ավելի լավ ճանաչել լեհերին: Նրա թարգմանիչը Կարտերի այդ արտահայտությունը թարգմանեց այսպես՝ «Ես տռփագին ուզում եմ լեհերին»:
Թարգմանչի այս սայթաքումն արդեն իսկ փչացրել էր ողջ ելույթը, սակայն թարգմանիչ Սթիվեն Սեյմորը չէր պատրաստվում այդքանով սահմանափակվել: Երբ Կարտերը գովասանքի խոսքեր ասաց լեհական սահմանադրության մասին, թարգմանիչը սխալ թարգմանեց այդ խոսքերը` ասելով, որ լեհական սահմանադրությունը ծաղրի առարկա է: Կարտերն անշուշտ նոր թարգմանիչ վարձեց իր համար, որպեսզի այցի գոնե մնացած ժամանակահատվածում անհարմար դրության մեջ չհայտնվի:
Սա միակ դեպքը չէ, որ ԱՄՆ նախագահի խոսքերը, սխալ թարգմանության կամ սայթաքման հետևանքով. դիվանագիտական խնդիրների են հանգեցնում: 2012 թ.-ին նախագահ Բարաք Օբաման նացիստական ճամբարների մասին խոսելիս «նացիստական» բառի փոխարեն սխալմամբ օգտագործեց «լեհական» բառը: Տպավորություն ստեղծվեց, որ նա մեղադրում է ոչ թե նացիստներին, այլ լեհերին: Օբամայի այս ելույթը նացիստների դեմ ապստամբած լեհ հերոսի հետմահու պարգևատրման արարողության ընթացքում էր:
Սարկոզին և Օբաման կարծում են, որ Նեթանյահուն անտանելի է
2011 թ.-ին Կանն քաղաքում տեղի ունեցած «G20» գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման առանձնազրույց են ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասին: Լրագրողներին հաջողվել է գաղտագողի լսել նրանց զրույցը:
- Ես տանել չեմ կարողանում Նեթանյահուին, նա խաբեբա է,- ասել է Սարկոզին:
- Դո՞ւ էլ ես զզվել նրանից: Ես ստիպված եմ ավելի հաճախ առնչվել նրա հետ, քան դու,-պատասխանել է Օբաման:
Թեպետ գագաթնաժողովի ժամանակ այս հաղորդակցության մասին մամուլում հրապարակումներ չհայտնվեցին, սակայն դրանք հրատարակվեցին ավելի ուշ: Սարկոզին և Օբաման նախընտրեցին չմեկնաբանել իրենց խոսակցությունը և դրա շուրջ պտտվող լուրերը: Հավանաբար, նրանք արդեն ամեն ինչ ասել էին գագաթնաժողովի ժամանակ տեղի ունեցած իրենց խոսակցության ընթացքում:
Արքայազն Ֆիլիպը և աբորիգենների նիզակները
Թագավորական ընտանիքի անդամները ևս սխալներ են գործում: Անտակտությամբ աչքի ընկնող Էդինբուրգի Դուքսը Ավստրալիա կատարած ուղևորության ժամանակ հարցրել է աբորիգեններին՝ արդյո՞ք նրանք դեռ նիզակներ են նետում իրար վրա:
Այն մարդը, ում ուղղվել էր հարցը, աբորիգեն բիզնեսմեն Ուիլյամ Բրիմն էր, ով պատասխանել է. «Ոչ, մենք այլևս նման բան չենք անում»:
Միշել Օբաման դիպչել է Անգլիայի թագուհուն
Անգլիայի թագուհին անձեռնմխելի է, շատ դեպքերում բառի ուղիղ իմաստով, այսինքն նրան պարզապես չի կարելի ձեռք տալ: Պաշտոնական արձանագրությունում նշված է, որ թագուհուն այցելելիս չի կարելի նրան դիպչել: Բացառություն է կազմում միայն քաղաքակիրթ ձեռքսեղմումը: Այսպիսով, երբ առաջին տիկին Միշել Օբաման խախտեց այս կանոնը` ձեռքը դնելով Նորին պայծառափայլության թիկունքին, բրիտանական մամուլը ցնցված էր: Դա վարվեցողության դասական կանոնների խախտում էր:
Բարեբախտաբար, ինքը Թագուհին կարծես հանգիստ էր մոտենում այդ հարցին: Վերջ ի վերջո, դա առաջին դեպքը չէր, երբ նա ստիպված էր լինում հանդուրժել, որ իր այցելուները դիպչում էին իրեն: Ավստրիայի նախկին վարչապետներ Ջոն Հովարդը և Փոլ Քիթինգը ևս մեղադրվել են թագուհուն դիպչելու մեջ: Իսկ կանադացի մարզիկ Լուիս Գարնուն թևը գցել է Թագուհու մեջքին` նրա հետ այդ դիրքում լուսանկարվելու համար: