Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Մասիս քաղաքում հանրահավաքի ժամանակ հավաքվածների ասաց, որ այցելել է իր շնորհակալությունը հայտնելու և բարև փոխանցելու:
«Մեր բարեւի մեջ հավատ կա, սեր կա Մասիս կա: Մեր հաղթանակը ոչ ոք մեզնից չի վերցնելու: Մասիսն ու Արարատի մարզը հետ ենք բերելու, հետ ենք բերելու նաեւ ոստիկանի պատիվը: Լուր ուղարկեք Արտաշատ, որ մենք գալիս ենք»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ մեկ անգամ ևս հանդիպել և լսել նրա առաջարկները:
«Պատրաստ եմ լսելու Սերժ Սարգսյանի բոլոր առաջարկները` այս համազգային տագնապը հաղթահարելու համար: Բայց դուք, ինչպես Ամերիկան, Ռուսաստանը, Չինաստանը պետք է ճանաչեք ժողովրդի հաղթանակը: Ես կգամ, դուք կնայեք իմ աչքերին, ինչպես ես եմ նայում ձեր աչքերին»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հավաքվածներից մեկի հարցին, թե ինչի Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց լրագրողների ներկայաթությունից,. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը մասնակիորեն պատասխանեց հարցին. «Եթե պարոն Սարգսյանը ինձ հրավիրի իր հետ հանդիպելու` այս համազգային տագնապը լուծելու համար, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս կպահանջեմ բաց հանդիպում»:
Վերջինս մասիսցիներին ասեց, որ Մասիսում ինքը ևս հաղթել է և կարիք չկա ԿԸՀ-ի ներկայացրած ցուցակներին հավատալ:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է դեպի Արարատ քաղաք: