Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում այսօր առավոտյան վիրահատվել է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարդապետովի խոսքով, 26-ամյա հարձակվողի ծնկի վիրահատությունը ավարտվել է առավոտյան 6-ին և հաջող է անցել: