Նոյեմբեր ամսվա ընթացքում կլիմայական պայմանների ոչ մի շեղում չի եղել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ամփոփելով ամիսը, նշեց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Անդրադառնալով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին, մասնագետը նշեց, որ առաջիկա օրերին լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով, որը կշարունակվի մինչ դեկտեմբերի մեկը:

Նրա խոսքերով, դեկտեմբերի մեկին տեղումները կդադարեն և մինչ դեկտեմբերի 4-ը կդիտվի առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում այդ օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ: