Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, Կառավարության շենքի դիմաց իրարանցում էր:

Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում էին շուկայում անօրինական ստուգումներ անց կացնելու և մեծ քանակությամբ տուգանքներ նշանակելու համար:

Ակտիվիստները հայտնեցին, որ իրենց էկոնոմկիայի նախարարությունից ներկայացվել էր, որ եթե դրոշմը լավ չի երևում, յուրաքանչյուր կտորի տուգանքը 50 հազ դրամ է: Նրանք հայտնեցին, որ եթե ընդհանրապես կնքված չէ, նրանք պատրաստ են տուգանքը վճարել, իսկ որը չի երևում` իրենց համար անհասկանալի է, թե ինչու պետք է վճարեն:

«Մենք հարցնում ենք, թե ինչու պետք է մենք վճարենք, դա պետք է կազմակերպությունն անի, մեզ էլ ասում են` դու քո տեղը պատասխան տուր, ինքն էլ իրա տեղը կտա: Ես անգամ չեմ էլ իմանում` ինձ ինչքան են տուգանել: Թուղթը ձեռներին էկան, ասեցին պիտի ստուգենք, ասում եմ ստուգի, սեղանս էսա, ես էլ կողքից կնայեմ: Ստուգել են, պրոբի կոդը լավ չի էրևում, էտիկետկեն կողքը չի, խփած չի, դրա համար: Տուգանքի չափը ես չեմ որոշողը, իրանք ասում են ամեն մի կտորը 50 հազ դրամ ա: Ասում եմ 585 է խփած, ասում ա դու հասկանում ես, տենում ես, ես չեմ ուզում, չեմ տենում, չի էրևում իմ համար»,- ասաց տուգանված Մարտուն Մարտիրոսյանը:

Մյուս տուգանվածների հավաստմամբ` 50 հազար տուգանքն «լրիվ աբսուրդ է»: