Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը շնորհավորել է Վրաստանին և Մոլդովային և հիասթափություն հայտնել Ուկրաինայի և Հայաստանի՝ Ասոցացման համաձայանգրից հրաժարվելու որոշման նկատմամբ: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի կայքում տեղադրված մամլո հաղորդագրության մեջ:
«Արևելյան գործընկերությունը կարևոր ծրագիր է, որը մոտեցնում է ԵՄ-ն և նրա արևելյան հարևաններին ի բարօրություն իրենց քաղաքացիների»,- համարում է Շուլցը: Նրա կարծիքով Վիլյնուսի գագաթնաժողովը «կարևոր քայլ է այս գործընթացում»:
«Ես շնորհավորում եմ Մոլդովային և Վրաստանին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ծրագրված վավերացմամբ, սակայն ես խորը հիասթափված եմ, որ Հայաստանը և Ուկրաինան հրաժարվել են ստորագրեր Ասոցացման պայմանագրի համաձայնագիրը գագաթնաժողովին: Հատկապես ցավալի է, որ այս պետությունների՝ իրենց ընտրությունը վերանայելու որոշումը ընդունվել է արտաքին ճնշման տակ: Մենք պետք է հստակ և բարձրաձայն հայտնենք, որ մեր հարևանների նկատմամբ Ռուսաստանի տնտեսական և քաղաքական ճնշումը անընդունելի է»,- հայտարարել է Շուլցը: Վերջում Եվրախորհրդարանի նախագահը նշել է, որ «ԵՄ-ի հետ Ասոցացման դռները շարունակում են բաց մնալ» և Եվրոպան երբեք չի մերժի տարածաշրջանի ժողովրդին իրենց «եվրոպական հույսերում»: