Ձմեռները Հայաստանում լինում են ծայրահեղ տարբեր, եղել է սաստիկ ցուրտ և համեմատաբար մեղմ ձմեռներ: Այս տարի ձմեռը կլինի նորմայի մեջ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Ամենատաք օրերը կլինեն մինչև դեկտեմբերի 10-ը: Հաջորդ տասնօրյակում կդիտվի ջերմաստիճանի անկում: Տեղումները կլինեն նորմայից շատ», - նշեց նա, հավելելով որ հունվար, փեստրվար ամիսներին սպասվում են առավելապես տաք օրեր:
«Հունվար-փետրվար ամիսներին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Շատ հնարավոր է, որ օդի ջերմաստիճանի հետ կապված որոշ տեղերում տեղումները լինեն ոչ թե ձյան, այլ անձրևի տեսքով», - նշեց նա:
Բանախոսը նշեց, որ առաջիկա տաս օրերին Երևանում ձյան տեսքով տեղումներ չեն լինի: Նա տեղեկացրեց, որ ամենացուրտ ձմեռը դիտվել է 2008թ.-ին, իսկ այս տարի համեմատաբար մեղմ է լինելու:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի վերջո Ամանորին ձյուն կտեղա թե ոչ, նա նշեց, կանխատեսումները կատարվում են հիմնականում 5-10 օրվա համար, սակայն հաշվի առնելով, որ խոնավ դեկտեմբեր է սպասվում, նա նշեց, որ միգուցե Ամանորին ձյուն տեղա


