Դորտմունդի Բորուսիայի մարզական տնօրեն Միխայել Ցորկը իր գովեստի խոսքերն է ասել ակումբի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ: Ցորկի վրա շատ մեծ տպավորություն է գործել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խաղը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում դորտմունդցիների և «Նապոլիի» հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Բորուսիան կարողացավ հաղթանակի հասնել 3:1 հաշվով, իսկ անձամբ Մխիթարյանը փայլել է իր գործողություններով:
«Մխիթարյանը շատ խելացի, կիրթ և բարեհամբույր մարդ է: Նա հիանալի դաստիարակություն ունի և հիանալի ֆուտբոլիստ է»,- նշել է Ցորկը: