Քիչ առաջ YerevanNews.am–ը փորձեց կապ հաստատել Էկոնոմիկայի նախարարության հետ իմանալու համար` ինչպես է որոշվել Ոսկու շուկայի աշխատակիցների արտադրանքն ստուգելու և նրանց տուգանելու որոշումը, և ինչ չափորոշիչներով է որոշվել 50 հազ դրամ տուգանքն այն դեպքում, երբ դրոշմակնիքը լավ չի արված:

Հիշեցնենք, որ այսօր Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի առջև` հայտարարելով, որ իրենց ապօրինաբար տուգանել են, և որ դրոշմակնիքներում աննշան թերությունների համար իրենք չեն պատրաստվում մեծ տուգանքներ վճարել:

Հարցի շուրջ Էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տեսչության պետ Վահան Խալիկյանը հրաժարվեց հեռախոսով պատասխանել հարցերին և ոչ մի ձև չմեկնաբանեց կատարվածը:

 

Լուսանկարը` shamshyan.com