ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է 2014-2015թթ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 4-րդ խմբում կմրցի Սլովակիայի, Հունգարիայի և Ադրբեջանի թիմերի հետ:

Նշենք, որ ընտրական մրցաշարը կանցկացվի Հունգարիայում: Հանդիպումները տեղի կունենան 2014թ. նոյեմբերի 10-ին, 12-ին և 15-ին, հայտնում  է ՀՖՖ կայքը: