Անվանի իտալացի դերասան և երգիչ Ադրեանո Չելենտանոյի աղջիկը խոստովանել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին:
Ռոզալինդան Vanity Fair ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է իր սիրավեպի մասին իտալացի դերասանուհի Սիմոնա Բորիոնայի հետ, որի հետ անգամ պատրաստվում էր ամուսնանալ, սակայն հաշվի առնելով որ Իտալիայում միասեռական ամուսնությունները արգելված են՝ այդ ծրագիրը այդպես էլ չի հաջողվել իրագործել:
Ադրիանոյի կին Կլաուդիա Մորին հայտարարել է, որ ինքը ամուսնու հետ միասին ամեն կերպով օժանդակում են իրենց աղջկա և տվյալ իրավիճակը ոչինչ չի փոխի իրենց հարաբերություններում:
«Մեր սերը աղջկաս նկատմամբ անփոխարինելի է և մենք ցանկանում ենք տեսնել նրան երջանիկ, քանի որ այն երջանիկ կդարձնի նաև նրան»,- ավելացրել է երգիչի կինը: