ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի թոռնուհին` Տատյանա Քենեդին, մասնակցում է իր պապիկի սպանության 50-րդ տարելիցի առթիվ կազմակերպված հիշատակի արարողությանը:
Կինը նայում է, թե ինչպես է ժայթքում Ինդոնեզիայի Սինաբունգ հրաբուխը:
Նախագահ Բարաք Օբաման Ազատության հուշամեդալ է շնորհում նախկին ԱՄՆ Նախագահ Բիլ Քլինթոնին՝ Վաշինգտոնի Սպիտակ Տան Արևելյան սենյակում:
Կինն արտասվում է, քանի որ նրա երեխան կորել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում բռնկված հրդեհի ժամանակ: Այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների` հրդեհի արդյունքում մարդկային զոհեր չեն եղել:
«Հայան» թայֆունից փրկված այս ֆիլիպինցին իր տան լուսամուտից դուրս է նայում: Տունը թայֆունի հետևանքով ամբողջովին փլատակների է վերածվել:
Ֆիլիպինների` թայֆունից տուժած Գուիուան քաղաքում տղան վազում է կերակրի պատրաստման ժամանակ առաջացած ծխի միջով:
Էթնա լեռը` Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը, ժայթքում է և նրանից լավա է արձակվում: Մոխիրը տեսանելի է Իտալիայի Սիցիլիա քաղաքից:
Թայլանդում տեղի ունեցած բուդդիստական տոնակատարության` Լոյ Կրատոնգի փառատոնի ժամանակ մարդիկ լապտերներ են օդ արձակում:
Թայֆունի զոհերից մեկը Ֆիլիպինների Պալո քաղաքում հատում է խարխուլ կամուրջը:
Ընտանիքի անդամները հավաքվել են իրենց այն հարազատի շիրիմի մոտ, ով զոհվել է «Հայան» թայֆունից:
Թռչունները չվում են Հնդկաստանի Յամունա գետում թիավարող մարդու գլխավերևով:
Ուսանողները բողոքի ցույց են անում Բուլղարիայի Սոֆիա քաղաքում` պառլամենտի շենքի դիմաց: Ցույցի ժամանակ նրանք կրում են հակագազ և իրենց հետ են վերցրել խաղալիք ատրճանակներ:
Արլինգտոնի ազգային գերեզմանոցում նախկին նախագահ Քենեդիի հիշատակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման գրկել է մի երեխայի, ով Քենեդիների ընտանիքի անդամն է:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում օրհնում է հիվանդ մարդուն, ում դեմքը ձևաղեղվել է:
Ֆիլիպիններում վաղաժամ ծնված Վոթհուանի մայրը մի պահ անգամ չի հեռանում իր բալիկից:
Քրիսը`առյուծի 11-շաբաթական ձագուկը, Շոտլանդիայի կենդանաբանական այգում թավալվում է տերևների մեջ:
Կամբոջացի տղան ծառից ցատկում է բրնձի դաշտի ջրավազանի մեջ:
Էնդի Սմիթն Անգլիայում ուղտերով մրցարշավի ժամանակ հաղթանակ է տարել: Այս լուսանկարը արվել է մրցարշավի ավարտից մի քանի րոպե առաջ:
Նախագահ Բարաք Օբաման կարգադրել է, որպեսզի կառավարական շենքերի տանիքներին ծածանվող դրոշները իջեցվեն նախկին նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության 50-րդ տարելիցի առթիվ:
Աֆղան մահմեդականները մասնակցում են ինքնաձաղկման ծիսակարգին, որը նվիրված է Իմամ Հուսեյնի` Մուհամմեդ մարգարեի թոռան նահատակության հիշատակին: