Հայաստանը դեռևս չի հաշվարկել Մաքսային Միության անդամակցության կամ Եվրամիության հետ ազատ առևտրի տարածքի մասին համաձայնագիր ստորագրելու ռիսկերը: Այս մասին հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտնել է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:
«Անգամ մեկ արտաքին առևտրի շուկայի կորուստը Հայաստանի համար շատ լուրջ հետևանքներ կունենա»,- այսպիսի մտավախություն է հայտնում նախարարը:
«Մենք չենք կարող ասել, որ հաշվարկել ենք Մաքսային Միության անդամակցության հետ կապված տնտեսական ռիսկերը, նույնն էլ կարելի է նշել ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հետ»,- խոստովանել է նա: Ինչպես գտնում է Ավանեսյանը «դրանք շատ բարդ հաշվարկներ են»: Նրա խոսքերով Հայաստանի համար «շատ լավ կլիներ» շարունակել «բաց սահմաններ ունենալ և Ռուսաստանի, և ԵՄ-ի և մնացած բոլոր պետությունների հետ»: