«Արժանապատիվ Հայրենիք ֆեյսբուքյան նախաձեռնություն»-ն իր էջում գրել է.
«Հայաստան Վ. Պուտինի այցի օրը` դեկտեմբերի 2–ին (համընկնում է 1920 թվականին Հայաստանի խորհրդայնացման օրվա հետ), ժամը 13։00–ին տեղի է ունենալու հավաք Ազատության հրապարակում։ Այնուհետև տեղի է ունենալու երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր` Հյուսիսային պողոտա–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Բաղրամյան պողոտա ուղղությամբ։
Հավաքը և երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից.
–Հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները,
–Գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան,
–Կասեցնել մաքսային միությանն անդամակցության գործընթացը,
–Հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից»։