Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատմական է համարել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը և այդ կապակցությամբ շնորհավորել է իր երկրի բնակչությանը: Այս մասին հայտնում է Грузия Новости-ն:

Մարգվելաշվիլին գլխավորում է Վրաստանի կառավարական պատվիրակությունը գագաթնաժողովի ժամանակ, որը տևալու է երկու օր նոյեմբերի 28-29-ը: Գագաթնաժողովի շրջանակներում հինգշաբթի օրը տեղի է ունեցել Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի տեխնիակական վավերացումը: 2014 թվականի սեպտեմբերին նախատեսվում է դրա ստորագրումը:

«Այսօր մենք կատարում ենք քայլեր, որոնք իրապես մոտեցնում են մեզ Եվրոպայի հետ և անշրջելի է դարձնում Եվրոպայի ուղղությամբ Վրաստանի ընթացքը: Մենք շարունակում ենք հանդիպումները Վիլնյուսում էկոնոմիկայի, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման թեմաներով: Մենք սկսում ենք շատ կարևոր ճանապարհ, որը փաստացիորեն երաշխավորում է Վրաստանի պատմական ընտրության իրականացումը դառնալ եվրոպական պետությունների ընտանիքի անդամ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: