Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջեկիձեն և արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Աշթոնը Վիլյնուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են ճգնաժամային իրավիճակներում կառավարման հետ կապված ԵՄ գործողություններում Վրաստանի մասնակցության շրջանակային համաձայնագիր:

Համաձայնագրի տեքստի առումով բանակցությունները տարվել են 2012 թվականի նոյեմբերից և ավարտվել 2013 թվական հուլիսին:

Վրաստանը անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության շրջանակներում ԵՄ առաքելությունների շահառու կողմ է: 2008 թվականին Վրաստանը աշխատում է ԵՄ դիտորդների առաքելությունում: Շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանը շահառուի դիրքորոշումը կփոխվի ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերությունների: Վրաստանը արդեն Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում միջազգային խաղաղարար գործողություններում մասնակցելու փորձ ունի:

Միաժամանակ Վրաստանը արդեն ստացել է ԵՄ առաքելություններին մասնակցելու հրավերք, այդ թվում նաև Աֆրիկայի պետություններում ծովային առաքելություններում, ինչի կապակցությամբ Վրաստանի կառավարությունը արդեն իր «սկզբունքային համաձայնությունն է հայտնել»: