«Կեցցե Արտաշատը, կեցցե Հայաստանը, մենք միասին լավ ենք, ուժեղ և հաղթած, ես միշտ գալու եմ ձեզ՝ հաշվետու եմ լինելու, և ոչ մեկը, մեր հաղթանակը մեզանից ոչ ոք չի խլելու», Այսպես այսօր դիմեց արտաշատցիներին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Արարատի մարզ կատարած իր այցի շրջանակում եղավ նաև Մասիսում:
Հովհաննիսյանը շարունակելով իր ելույթն ասաց.«Հաղթել ենք մենք, հաղթել է ժողովուրդը և կապ չունի, որ այսօր դուք այտեղ ներկա լինելով ներկայցնում ենք մի հազար : Սա բարևի, արևի, Արտաշատի ապագայի հաղթանակն է: Բարև Արտաշատ: Այսօր ես եկել եմ այստեղ իմ քաղաք, որը նաև ձեր քաղաքն է՝ չեմ վախենում:
Ամենախայտառակ լցոնումները, ամենախայտառակ հակասահմանադրական խախտումները եղան բոլոր մարզերում, բայց եղան մենք բոլորս գիտենք Արարատի մարզում, կապ չունի իր անունը Հովհաննիսյան է , թե Աբրահամյան՝ ինքը պատասխան է տալու:
Ես չեմ վախենում օրենքից, դուք էլ չվախենաք Հայսատանի Հանրապետությունում ում վիճակ է փոխվել:
Իմ մինչև վերջին կաթիլը թույլ չեմ տալու, որ ժողովրդի հաղթանակը ձեզանից գողանան: Մեծ փոփոխություն է սպասվում մեր երկրում:
Ես թույլ չեմ տա, որ հայ ժողովրդի քվեի ընտրության հետ խաղ տան»
Րաֆֆի Հովհաննիսյանը արտաշատցիներին ասաց, որ Արտաշատը հաղթել է, հաղթել է նաև Հայաստանը և ինքը արտաշատցիների կողքին կանգնած է:
Քաղաքացիների հետ հանդիպումից հետո միջադեպ տեղի ունեցավ և այդ կապակությամբ ոստիկանները «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանին հրավիրեցին ոստիկանություն, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությամբ ոստիկանները թույլ տվեցին, որ նրանք շարունակեն իրենց այցելությունը Արարատի մարզ
Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ, որից հետո օրվա երկրորդ կեսին նա իր թիմի հետ այցելց Արարատի մարզ, որտեղ ոստիկաննության մի քանի աշխատակիցներ տեսանկարահանում էին ցույցի եկեծ քաղաքացիներին: Նա դեռ Արարատի մարզում է: