Թղթաբանության համար պահեք հատուկ տուփ, այնտեղ զետեղեք բոլոր գրառումները, որոնք շտապ ուշադրություն չեն պահանջում: Երբ տուփը լցվի, նետեք այն աղբարկղի մեջ և սկսեք սկզբից: Հիշեք, որ 95%-ով դրանք Ձեզ այլևս պետք չեն գալու, գրում է erkusov.com-ը:
Նույնը վերաբերում է նաև էլեկտրոնային թափոններին:
Ուրիշի դուդուկի տակ մի պարեք
Բավական է շեղվել հեռախոսային զանգերի, էլեկտրոնային փոստի և գործընկերների կողմից «մի բաժակ սուրճ ըմպելու» առաջարկի պատճառներով: Միջինում մեզ ընդհատում են յուրաքանչյուր 8 րոպեում: Հնարավորինս հեռու մնացեք այս ցուցանիշից՝ թույլ չտալով շրջապատին շեղել Ձեզ ամենակարևորից:
Հաճախ ասեք «ոչ»
Միանգամից հրաժարվե՛ք: Թույլ մի՛ տվեք, որ Ձեր լռության պատճառով զրուցակցի մոտ տպավորություն ստեղծվի, թե Դուք համաձայն եք:
Բարեկիրթ պահվածքը և քաղաքավարությունը ստեղծում են այն հիմքը, որը կօգնի ասել ցանկացած «ոչ»:
Բացատրե՛ք մերժումը և ներկայացրե՛ք այլընտրանքային առաջարկներ:


