Հ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Էդգար Պողոսյանի կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Քաղաքացի Ա. Հ.-ի հաղորդման` Էդգար Պողոսյանը ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 1-ին մասով իր նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու համար կաշառք է պահանջել: 2013 թ. նոյեմբերի 28-ին` ժամը 10.00-ի սահմաններում, Էդգար Պողոսյանն իր աշխատասենյակում Ա. Հ.-ից կաշառք ստանալուց անմիջապես հետո բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ: Էդգար Պողոսյանը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն