«Երեկ խորհրդարանում աժիոտաժ էր՝ «մի ուրիշ ձև». ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյաևը շնչակտուր անցնում էր խորհրդարանական միջանցքներով, հենց մի ընդդիմադիր կամ «այլընտրանքային» պատգամավոր էր գտնում, արագ բերման էր ենթարկում. «Ո՞ւր ես, է, արի, շուտ արա», ու հետն արագ տանում էր։ Վերջին «տարվածը» Գագիկ Ջհանգիրյանն էր։
Բանն այն է, որ խորհրդարանական չորս խմբակցությունները պետք է հասցնեն 24 ժամվա ընթացքում ստորագրել հայտարարության ձևաթերթիկը, որով փորձում են կենսաթոշակային կուտակային համակարգի փաթեթի քննարկումը հրատապ կարգով մտցնել առաջիկա քառօրյա։ Քիչ հետո «պուլեմյոտի» արագությամբ խորհրդարան «գցվեց» «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը։ Նա շնչակտուր, աստիճանները երեք-երեք լոնք անելով՝ բարձրացավ երկրորդ հարկ ու հենց միջանցքում Արծվիկ Մինասյանի ձեռքից վերցրեց ձևաթուղթն ու ստորագրությունը դրոշմեց վրան։ Ո՞րերորդն էիք՝ հարցրինք շնչակտուր Թևան Պողոսյանին։ «Տասներորդը»։ Ընդամե՞նը, արդեն ժամը տասնյոթն է։ «Ոչ մի կապ չունի, մինչև երկուշաբթի ժամը տասներկուսը ժամանակ ունենք, կհասցնենք 44 ստորագրություն հավաքել, շաբաթ-կիրակին աշխատանքային չեն համարվում»։ Վասն ինչի՞։ «Վասն այն. որ լիքը ֆունդամենտալ բացեր կան այդ օրինագծի մեջ, պետք է շտկել, ինչո՞ւ ընդունել, հետո, մի քանի ամիս անց գալ, փոփոխությունները բերել, թե քննարկենք ընդունենք։ Պետք է էս գլխից հարցը լուծել»։ »»,–գրում է Հրապարակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։