Ինչ ընդհանրություն կա ավստրիացի քաղաքական գործիչ Էվալդ Շտադլերի և իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի միջև:Այսպիսի հարց է առաջադրում ավստրիական Der Standard պարբերականի մեկնաբան Մարկուս Բերնատը:
Ոչ մի ընդհանուրություն, բացի մեկից.նրանք երկուսն էլ ընդգրկված են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» մեջ:
Ինչպես նշում է լրագրողն այնտեղ կարող է հայտնվել յուրաքանչյուրը, ով այցելի Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանական կողմն այդպիսով արձագանքում է «ադրբեջանական տարածք անօրինական թափանցմանը»: Ընդ որում դեռևս 1994 թվականին խաղաղությունից հետո հայ-ադրբեջանական սահմանի փակման հետ կապված «օրինական անցման կետ» գոյություն չունի, Ադրբեջանի հարավում անընդհատ կրակի տակ գտնվող սահմանազատման գծին մուտքի իրավունք ունեն միայն ԵԱՀԿ դիտորդները, սակայն նրանք ևս չեն կարող անցնել հայկական անկլավ:
Այսպես այս տարվա օգոստոսին պաշտոնական Բաքուն առաջին անգամ հրապարակեց «Լեռնային Ղարաբաղ այցելած անցանկալի մարդկանց ցուցակը»: Ներայումս նրա մեջ ընդգրկված է 331 օտարազգի քաղաքացի, որոնց թվում մի շարք խորհրդականներ Ֆրանսիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, որոնք դիտորդական առաքելություն են իրականացրել հայկական ակլավում ընտրությունների ժամանակ, մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում գերմանական Բունդեսթագի պատգամավոր Վոլֆգանգ Բերնզենը, ֆրանսիացի սենատոր Բեռնար Ֆուրնյեն, մի շարք եվրախորհրդականներ, որոնք իրենց պարտավորությունների շրջանակում պետք է գործ ունենան Լեռնային Ղարաբաղի հետ, Կովկասից բազմաթիվ փորձագետներ: Պերսոնա նոն գրատա են հայտարարվել նաև Վաշինգթոնյան Ջոնս-Հոփկինս համալսարանի ուսանողներ, որոնք մեկնել են այնտեղ ուսման նպատակով, էկոնոմիկայի և շրջական միջավայրի հարցերով ԵԱՀԿ նախկին համակարգող Բեռնար Սնոուն, և անգամ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Սև ցուցակից» չեն կարողացել խոուսափել նաև տարբեր պետությունների արվեստի գործիչներ և լրագրողներ:
Լրագրողը նշում է, որ ոչ մի քննարկում և քարոզ չի օգնում: Ադրբեջանական դեսպանատունը և ԱԳՆ չեն ցանկանում լսել փաստարկներ առ այն, որ լրագրողական գործունեությունը հայկական անկլավի անկախության ճանաչում չի նշանակում և որ հակամարտության լուսաբանման համար անհրաժեշտ է մեկնել դեպքի վայր, ունենալ տեղանքի մասին գիտելիքներ և հանդիպել պատասխանատու մարդկանց:
Բաքվի «սև ցուցակը» յուրահատուկ գրաքննությունն է: Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական իշխանությունների կարծիքով պետք է քիչ ուշադրություն ստանա միջազգային հանրության կողմից: