Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդրագիրը Սպիտակ Տան կայքում հավաքել է 100.000 ձայն և այժմ գտնվում է Ամերիկայի նախագահի աշխատակազմի քննարկման ներքո:

Խնդրագիրը կայքում հայտնվել է երեքշաբթի օրը:«Մենք չենք կարող համաձայնվել այն բանի հետ, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նրա կառավարությունը արգելում են ուկրաինական ժողովրդին մոտենալ արևմտյան քաղաքակրթության հետ»,- հայտարարել են հեղինակները:
Նրանք պահանջում են ԱՄՆ-ից պատժամիջոցներ կիրառել անձամբ Յանուկովիչի և կառավարության նկատմամբ. Այդ թվում ԱՄՆ և ԵՄ մուտքի արգելք, ինչպես նաև նրանց կազմակերպությունների հետ կապված բանկային հաշիվների սառեցում:
Կայքի օրենքների համաձայն Սպիտակ Տունը նախատեսում է պաշտոնապես պատասխանել 30 օրվա ընթացքում 100.000 ստորագրություն հավաքած խնդրագրերին: ԱՄՆ նախագահի աշխատակազմը պարտավոր չէ պատասխանել խնդրագրերին կամ կատարել այն կազմողների պահանջները: