Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն երեկ՝ նոյեմբերի 29-ին ընդունել է Եվրոպական Միության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանականների համաժողովի մասնակիցներին: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը:
Օսկանյանի գրասենյակից հայտնում են, որ ներկա էին նաեւ ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակության համաժողովից: Հանդիպման ընթացքում գնահատական է տրվել Արեւելյան գործընկերության գործընթացի առաջին փուլին՝ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, որի արդյունքում ստեղծվել է մասնակից երկրների երեք խումբ. երկրներ, որոնք ստորագրել են, երկրներ, որոնք դեռ չեն ստորագրել, եւ երկրներ, որոնք չեն ստորագրել, բայց միացել են Մաքսային միությանը՝ Հայաստանը եւ Բելառուսը:
Քննարկվել են Եվրոպական Միության հետ այս երեք խմբերում գտնվող յուրաքանչյուր երկրի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ հարցեր:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					