Նոյեմբերի 29-ին Վիլյնուսում տեղի է ունեցել քննարկում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջև:
Ինչպես հայտնում է АПА գործակալությունը հանդիպման ժամանակ երկու նախագահները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մշակույթային ոլորտներում համագործակցության զարգացմամբ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ընդգծել է, որ իր երկրում հետաքրքրությամբ հետևում են Ադրբեջանի տնտեսական հաջողություններով: Նշվել է, որ ֆրանսիական կազմակերպությունները հաջողությամբ աշխատում են Ադրբեջանում և համոզմունք են հայտնել այգ գործունեության հետագա ընդարձակման կապակցությամբ:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմանի հարաբերությունների ընդարձակման կարևորությունը: Զրույցի ընթացքում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին մտքերի փոխանակում: