Ամերիկացիները պատրաստվում են Սուրբ Ծննդյան ու Ամանորի կապակցությամբ սպասվելիք տոնական զեղչերի սեզոնին, որը մեկնարկում է այսօր։
Ինչպես հայտնում է Газета-ն՝ Associated Press-ին հղումով, այս սեզոնը միշտ մեկնարկում է Գոհաբանության տոնի հաջորդ օրը, որը հաճախ անվանում են «սև ուրբաթ»։ Այն համարվում է տարվա ընթացքում շոփինգի գլխավոր օրը։
Սակայն այս տարի «սև ուրբաթի» ավադույթը խախտվել է, ու զեղչերը սկսվել են մի օր շուտ։