«Դաշնակից պետության ղեկավարը գալիս է, բա ի՞նչ անենք: Բա ղեկավարին մարդավարի չդիմավորե՞նք: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով դեկտեմբերի երկուսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցին Հայաստան, նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Մարգաիրտ Թետչերը, որ եկավ այդ աղետի ժամանակ, ինչեր արեցինք: Հիմա էլ դաշնակից պետության ղեկավարն է գալիս», - նշեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե Պուտինի այդքան մեծ պատվիրակությունը միթե դա վասալային ձգտումներ չե՞ն, քաղաքագետը նշեց, որ պատվիրակության կազմում ամեն մեկն էլ կարևոր անձ է:
«Նա գալիս է վեց նախարարի հետ: Աշխարհի գիգանտը գալիս է ձեր հետ համագործակցության, էլ ինչ վասալի մասին է խոսքը», - նշեց նա:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, Վլադիմիր Պուտինի պատվիրակության կազմում լինելու է հինգ հարյուրից ավելի մարդ: