Ծննդյան տոների շրջանը Վաշինգտոնում մտնում է իր լիազորությունների մեջ։ «Կախարդական եղևնին», որը պետք է զարդարի Սպիտակ տունն առաջիկա տոների ընթացքում, բերվել է ամերիկյան նախագահի նստավայր:

ИТАР-ТАСС գործակալության տեղեկացմամբ` անտառային գեղեցկուհուն դիմավորել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման՝ դուստրերի՝ Մալիայի և Սաշայի հետ։

Արարողությունը տևել է ընդամենը մի քանի րոպե։ Հսկայական եղևնին՝ մոտ 6 մետր բարձրությամբ, Սպիտակ տուն են մտցրել պաշտոնական երաժշտության ներքո՝ ձիերին կցված կառքով։

Ակնկալվում է, որ եղևնին կտեղադրվի ԱՄՆ նախագահի նստավայրի Երկնագույն սենյակում։ Սպիտակ տան եղևնին այս անգամ ևս բերվել է Փենսիլվանիայից։ Ֆերմայի սեփականատերը խոստովանել է, որ այդ եղևնիներն իրեն ոչ միայն եկամուտ են բերում, այլ նաև հաճույք են պատճառում։
-