Սպիտակ Տան էջում հայտնվել է խնդրագիր, որում հայտնում են իրենց խնդրանքը՝ օգնել Ուկրաինայի բնակչությանը խաղաղ կերպով պաշտոնանկ անել ներկայիս իշխանությանը:

«Ուկրաինայի ներկայիս կառավարությունը կոռումպացված է և չի մտածում մարդկանց մասին: Երկիրը սարսափելի ճանապարհային պայմաններ ունի, մարդկանց մեծ մասը ապրում են աղքատության մեջ, պետպաշտոնյաները և նրանց ընտանիքները օրենքից վեր են»,- խնդրագրի տեքստը մեջբերում է «Интерфакс» գործակալությունը:

«Ուկրաինայի նախագահը և իշխող կուսակցությունը զանգվածային կերպով կողոպտել են պետական բյուջեն, խաբել են մարդկանց և բազմիցս ցույց են տվել իրենց ամբարտավան վերաբերմունքը նրանց նկատմամբ»,- նշված է տեքստի մեջ: Որպես «Վերջին քայլ» հիշատակվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու մասին Ուկրաինայի իշախնությունների որոշումը:

«Մենք դիմում ենք խնդրանքով օգնել Ուկրաինային ներկա իշխանությանը խաղաղ ճանապարհով պաշտոնանկ անելու մեջ, խորհրդարանում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ և պատասխանատվության ենթարկել ներկայիս իշխանության բոլոր մեղավորներին»,- նշված է խնդրագրի մեջ:

Խնդրագիրն արդեն ունի 12.5 հազար ստորագրություն. որպեսզի համացանցային խնդրագիրը ուսումնասիրվի Սպիտակ Տան կողմից, այն պետք է ստորագրի 100.000 մարդ: