Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Մայնց» - «Բորուսիա»(1:3) խաղից հետո դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պարզաբանել է թիմի ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկու և Հենրիխ Մխիթարյանի միջև եղած անհամաձայնությունը՝ «Բորուսիայի» երրորդ գոլի ժամանակ:

 

«Դա իմ սխալն է: Միկին արդարացիորեն հիասթափվելու հիմք ունի: Ես ցույց տվեցի, որ հարվածի «9» համարը: Այս ամենը ցավալի ստացվեց: Ես նրանից արդեն ներողություն եմ խնդրել: Պարզապես ցանկանում էի, որ գնդակը հայտնվի ցանցում: Լևանդովսկին կթողներ գնդակը, պարզապես իմ ազդանշանը տեսավ: Միկին նույնպես հստակ կիրացներ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

armsport.am