Շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում միմյանց հետ էին մրցում աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականն և օրերս Եվրոպայի չեմպիոն հռչակված Ադրբեջանի ընտրանին:

Հայաստան – Ադրբեջան՝ 2:2

Արոնյան - Մամեդով Ռ.՝0.5:0.5
Մովսիսյան - Սաֆարլի՝0.5:0.5
Հակոբյան - Մամեդով Ն. ՝1:0
Սարգսյան - Դուրարբայլի` 0:1

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական վերջին մրցակցությունը կայացել է այս տարվա նոյեմբերին՝ Լեհաստանում կայացած Եվրոպայի թիմային առաջնության շրջանակում, իսկ այդ մրցախաղում գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 2:2:

Այսպիսով, սկզբունքային մրցակիցների միջև դիմակայությունը կրկին ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

 

armsport.am