Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մեկնարկում է ՌԴ նախագահի պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
Այցի շրջանակներում տեղի կունենա նախագահների մակարդակով երկկողմ հանդիպում, ապա երկու երկրների նախագահները Գյումրիում և Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների:
Հիմնական շեշտը դրվելու է Գյումրիում ժամեր անց անցկացվելիք «Ռուսաստան.Հայաստան. Մաքսային միություն» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովի վրա։