Քիչ առաջ համացանցում լուր էր տարածվել, թե թվով 5 ակտիվիստ վարչական բերման է ենթարկվել և փորձել են ներխուժել ակտիվիստ Անի Կաղինյանի բնակարան:

Լուրերի հավաստիությունը պարզելու համար YerevanNews.am զրուցեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանի հետ, ով հայտնեց, որ 7 հոգու նկատմամբ վարչական բերում է իրականացվել` 5 հոգու Կենտրոնի բաժին, 2-ին` Շենգավիթի:

«Ոստիկանությունն այցելել է ակտիվիստի բնակարան, բայց ներխուժում որպես այդպիսին չի իրականացվել»,- հավելեց Մալխասյանը: