Այսօր Հայաստան է ժամանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա այցը այս տարի բազմաթիվ անգամ հայտարարվում էր, սակայն հետաձգվում: Այս անգամ կարծես թե Ռուսաստանի նախագահը կժամանի մի պետություն, որը համարվում է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը: Ինչպիսի նշանակություն է ունենալու Պուտինյան այցը Հարավային Կովկասում քաղաքական դասավորությունների համար: Այս հարցը Эхо Кавказа-ում տպագրված հոդվածում փորձել է պարզել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Պուտինի այցը լի է բազմաթիվ խորհրդանիշներով: Այն տեղի է ունենալու ԵՄ և Արևելյան գործընկերության պետությունների` Վիլյնուսի գագաթնաժողովի տաք հետքերով: Այս իրադարձությանը Մոսկվան և Բրյուսելը սպասել էին ամբողջ տարվա ընթացքում: Մինչև վերջին օրը քաղաքագետները և փորձագետները վիճաբանում էին, թե ով և ինչպես է ստորագրելու Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

Չնայած այս քննարկումների հիմնական թեման Ուկրաինան էր, Հայաստանի ընտրության մասին նաև քիչ չէին խոսում: Վրաստանի առումով Մոսկվայի դիրքորոշումը ավելի քան պասիվ էր: Կրեմլը Թբիլիսին համարում է «կտրված տարածք» և հասկանում է, որ եթե նա չի կարողանում առաջարկել երկրի «տարածքային ամբողջականության» վերականգման մեխանիզմներ, Վրաստանը պահել իր ազդեցության տակ հնարավոր չէ: Եթե իհարկե հաշվի չառնել արտակարգ միջոցառումները, որոնք դժվար թե առաջացնեին Արևմուտքի գոհունակությունը, որը առանց այն էլ թշնամաբար է վերաբերվում հետխորհրդային տարածաշրջանում Մոսկվայի գործողություններին:

Այլ հարց է Հայաստանը: Ռուսաստանի ամենահուսալի դաշնակցի փորձերը խաղալ, ինչպես նշում են շախմատիստները, մի քանի տախտակի վրա, մեծ անհանգստություն առաջացրին Մոսկվայի մոտ: Եվ ուղղակիորեն, և անուղղակիորեն ռուսական իշխանությունը ցուցադրում էր այն, որ Հայաստանը լուրջ կերպով վտանգում է կորցնել իր հատուկ կարգավիճակը Ռուսաստանի հետ հարաբերություններում, եթե սկսի լրջորեն պատրաստվել ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացմանը: Բնականաբար այդպիսի սցենար թույլ չտալու նպատակով որոշակի ճնշում էր գործադրվում դաշնակցի վրա: Երևան դեռևս այս տարվա սեպտեմբերին նախընտրեց Մաքսային միությունը և այսօր Մոսկվան կարող է տոնել իր հաղթանակը: Պուտինի այցը դրա խորհրդանշական ընդգծումն է: 

Սակայն սխալ կլիներ սահմանափակել խնդիրը Կրեմլի բնակիչների միայն մեկ խորամանկությամբ: Խնդիրը ավելի լուրջ է և բարդ: Ուկրաինայի հետ պատմությունը այն ավելի պայծառ դարձրեց, քան «հայկական սյուժեն: Այնուամենայնիվ ԵՄ-ի սխալների վրա պետք է ավելի մանրամասն կանգ առնել, ամբողջ պատկերը ստանալու համար: Երկուսի դեպքում էլ Բրյուսելը շեշտը դնում է ոչ թե իր դաշնակիցների գործնական օգուտների, այլ արժեքների մասին խոսակցության վրա: Սակայն ինչպես Ուկրաինայի համար հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին եվրոպական հեռանկարի հետ կապված սոցիալական ռիսկերը ուժեղ են, այնպես էլ Հայաստանի համար անվտանգության ռուսական երաշխիքների բացակայությունը շատ ծանր պայմաններ են: Միաժամանակ ԵՄ չի առաջարկել Երևանին ոչ մի հատուկ ծրագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, ոչ ռազմաբազա, ինչպիսին ունի այսօր Ռուսաստանը Գյումրիում, ոչ հնարավոր ռազմական ռևանշի դեպքում Բաքվին զսպելու մեխանիզմներ:Հարց է առաջանում կարելի է արդյոք այսպիսի պայմանների դեպքում խոսել դեպի Եվրոպա շարժման մասին: Հատկապես որ վերջնական արդյունքը այդքան էլ պարզ չէ:

Վրացական կառավարությունը և նախագահը Վիլյնուսում համաձայնագրի ստորագրումը կարող են անվանել մեծ հաղթանակ և պատմական ձեռքբերում, նրանք այսպիսով ցանկանում են ցույց տալ, որ Սաակաշվիլիի հեռանալուց հետո Թբիլիսի քաղաքական ընթացքը ավելի որակյալ և կանխատեսելի է դառնալու, սակայն դա բազմաթիվ խնդիրների ավտոմատ լուծում չի կարող դառնալ: Չնայած Հայատանի ընտրությունը Մաքսային միություն անդամակցել վերջնական փրկության տեսք չունի: Անվտանգության երաշխիքները կհաստատվեն, սակայն Մաքսային միությունը առաջին հերթին պետք է ունենա տնտեսական նպատակներ և առաջադրանքներ: Այս համատեքստում Պուտինի այցը կարող է դառնալ «առաջընթացի» ռուսական տարբերակի ցուցադրություն:

Բավարար չէ պարտվել եվրոպացիներին, կարևոր է նաև իր դաշնակցի համար առաջարկել գրավիչ այլընտրանք: