«Օսկար» մրցանակաբաշխության հաղորդավար Սեթ Մաքֆարլեյնը կարող է սկանդալի կենտրոնում հայտնվել: Մրցանակաբաշխության ընթացքում հաղորդավարն անդադար կատակում էր, որի ժամանակ էլ նման մի կատակ է հնչեցրել երգչուհի Ռիհաննայի և նրա ընկերոջ` Քրիս Բրաունի հարաբերությւոնների վերաբերյալ` համեմատելով «Django Unchained» ֆիլմի արյունալի տեսարանի հետ: Գրում է Rosbalt-ը:
Ներկայացնելով այդ ֆիլմը` հաղորդավարն ասել է, որ «այն պատմում է, թե ինչպես է տղամարդը փորձում փրկել իր կնոջը, որը ենթարկվել է բռնության, կամ ինչպես Քրիսը և Ռիհաննան են կոչում «Հարաբերությունների պատմություն»»:
Նշենք, որ Ռիհաննայի և Քրիսի հարաբերություններում մեծ սկանդալ էլ առաջացել: Քրիսը դաժանաբար ծեծել էր երգչուհուն և թողել փողոցում: Ռիհաննան անգամ դատի տվեց ընկերոջը: Սակայն որոշ ժամանակ անց նրանք միացան: