Այս պահին ԱԺ-ում Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանը ներկայացնում է Վերահսկիչ պալատի 2014թ տարեկան ծրագիրը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հարց ուղղեց Լիլիթ Գևորգյանին` ասելով. «Որտե՞ղ է Իշխան Զաքրայանը, ինչու նա չի զեկուցում, ԱԺ-ում քննարկվում է տարեկան ծրագիրը և այստեղ պետք է նա ներկա լիներ»: Այնուհետև պատգամավորն ասաց, որ ինքը հարցեր ուներ Իշխան Զաքարյանին: «Իշխան Զաքարյանը հրապարակել է փաստաթղթեր, որոնց համաձայն ինքը հանդիսանում է ՀՀ-ի քաղաքացի չհանդիսացող մարդու բանկային հաշիվների կառավարիչ և սրա հետ կապված բազմաթիվ հարցեր կան և Իշխան Զաքարյանն ասել է, որ այդ գումարներն ու հաշիվը վստահել է իրեն Ալբերտ Բոյաջյանը և ասել է, որ այդ գումարներով Ալբերտ Բոյաջյանի համար տուն է սարքել, բայց ստացվել է այնպես, որ Իշխան Զաքարյանն իր համար է տուն կառուցել, սա հարց է առաջացնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Լիլիթ Գևորգյանը հայտնեց, որ Իշխան Զաքարյանը գործուղման է մեկնել և հանրապետությունից բացակայում է, այդ իսկ պատճառով էլ ինքն է ներկայացնում ՎՊ ծրագիրը: «ԱԺ դահլիճում երկրի թիվ մեկ հարցն է քննարկվում, ՎՊ նախագահը գնացե՞լ է ԼՂՀ: Թող հինգշաբթի գնար, կամ քննարկումից հետո գնար և ընդհանրապես սա ինչ գործելաոճ է»,-իր զայրութը հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Որտե՞ ղ է Իշխան Զաքարյանը և ինչու՞ ԱԺ չի եկել
