ԱԺ-ի նորաթուխ ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանը համառորեն չէր ուզում պատասխանել լրագրողների հարցերին, և նրա «պաշտպան» Հեղինե Բիշարյանն ամեն կերպ խոչընդոտում էր ու փորձում էր նրան փրկել լրագրողներից, բայց այնուամենայնիվ նա պատասխանեց մի քանի հարցերի:

Հարցին, թե իր մուտքն ԱԺ-ում բավականին աղմկահարույց եղավ, ինչո՞ւ այդպես սկսեց և արդյո՞ք նա էր այդ տողերի հեղինակը, պատասխանեց. «Ես նախ և առաջ պետք է ասեմ, որ հարգանքով եմ վերաբերվում լրագրողներին, և այն հրապարակումները, որ եղավ իմ հասցեին բացարձակ սուտ են»,-իր խոսքում ասաց Լևոն Դոխոլյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, երբ գրել էր, որ Լևոն Դոխոլյանն է դառնալու ՕԵԿ-ի հերթական պատգամավորը, և նրան իր հարազատ Շենգավիթ համայնքում ճանաչում են «Քույրիկ Լևոն» մականունով:

ՕԵԿ-ականին բարկացրել էր այս ձևակերպումը, և ֆեյսբուք սովցիալական ցանցում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հասցեին անպարկեշտ հայտարարություններ էր արել, անգամ սպառնացել էր: «Ես արդեն ադեկվատ պատասխանել եմ և մոտ ապագայում օգտվելու եմ իմ իրավունքից և դիմելու եմ դատական ատյաններին»,-ասաց Լևոն Դոխոլյանը:

Նշենք, որ ՕԵԿ-ի նորաթուխ պատգամավորը Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան է:

 

Մանրամասն կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութում: